Jump to content

Մաքս 2։ Սպիտակ տան հերոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս 2։ Սպիտակ տան հերոս
անգլ.՝ Max 2: White House Hero
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Թվականմայիսի 9, 2017 և հուլիսի 27, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրայան Լևանթ
Սցենարի հեղինակՇելդոն Լեթիչ
ԴերակատարներFrancesca Capaldi? և Լոխլին Մանրո
ՕպերատորJan Kiesser?
ԵրաժշտությունՌենդի Էդելման
Պատմվածքի վայրՎաշինգտոն
Նկարահանման վայրՎաշինգտոն
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր, Warner Bros. և Orion Pictures
Տևողություն85 րոպե[2]
ՆախորդMax?

Մաքս 2։ Սպիտակ տան հերոս, 2017 թվականին նկարահանված ամերիկյան արկածային ֆիլմ։ Նկարահանվել է Warner Bros և Sunswept Entertainment ընկերությունների կողմից։ Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի մայիսի 5-ին Orion Pictures և Warner Bros. Pictures ընկերությունների կողմից[3]։ Սա Orion Pictures-ի առաջին ֆիլմն է, որը տարածվել է Warner Bros կազմակերպության կողմից։ Սա 2015 թվականին նկարահանված Մաքս ֆիլմի շարունակությունն է[4]։ Ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիայում. Հիմնական ֆիլմի նկարահանումները սկսվել են 2016 թվականի հունիսից և ավարտվել հուլիսի 2016 թվականի հուլիսի13-ին[5]։

Ֆիլմի սկբում Մաքսը նշանակվում է Սպիտակ տան գաղտնի ծառայության շուն։ Այնտեղ նա հանդիպում է ԹիՋեյ-ին, 12- ամյա տղայի, ով նախագահի որդին էր։ Հոր բարձր պաշտոնի պատճառով նա փորձում էր հարմարվել և նորմալ կյանք վարել։ Ռուսաստանի նախագահը իր դստեր՝ Ալեքսանդրայի (Ալեքսի) հետ պաշտոնական այցով գալիս էր ԱՄՆ։ Երեխաները ընկերացան, և մի օր որոշեցին փախչել տնից։ Դրսում երկու դիմակավոր ռուսներ փորձեցին առևանգել ԹիՋեյ-ին։

Բարեբախտաբար, Մաքսը հայտնվեց և հարձակվեց նրանց վրա՝ կծելով կոճերը։ Այդ ժամանակ Ալեքսը և ԹիՋեյ-ը վերադարձան Սպիտակ տուն։ Շուտով Ալեքսը և ԹիՋեյ-ը սկսեցին մեղադրել տարբեր մարդկանց իրենց առևանգման մեջ։ Ավելի ուշ, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները դիտում էին ԹիՋեյի մոր դաշնամուրային ելույթը, Ալեքսը և ԹիՋեյ-ը գնացին կուլիսներ և թաքնվեցին ինչ-որ կոնտեյների մեջ։ Երբ ԹիՋեյ-ի մայրը նվագում էր, դիմակավորված ռուսները փակեցին Ալեքսին և ԹիՋեյ-ին կոնտեյների մեջ և կտրեցին ԹիՋեյ-ի մոր գլխավերևում գտնվող լուսամփոփի թելը, որից այն ամրացված էր։ Մաքսը հարձակվեց ռուսի վրա, բայց նա հաջողությամբ կատարեց իր գործը։

Այդ պատահարից հետո Ռուսաստանի նախագահը ասաց՝ «եթե մենք չենք կարողանում պաշտպանել մեր երեխաներին ապա մենք ինչպե՞ս պետք է պաշտպանենք մեր երկրները» և հրաժարվեց կնքել պայմանագիր ԱՄՆ-ի հետ։ Գաղտնի ծառայության աշխատակիցն ասաց, որ Մաքսը «կոռումպացվում է» լինելով ԹիՋեյ-ի հետ, և ստանալով նախագահի թույլտվությունը գցում է մի վանդակի մեջ։ Դեպքի պատճառով ԹիՋեյ-ը չէր կարողանում քնել և Սպիտակ տան շեֆ-խոհարարի հետ զրուցում էր, հենց այդ ժամանակ նա պարզեց, որ իրենց առևանգողներից մեկը հենց նա է եղել։ Խոհարարը հասկանալով դա փակեց նրան սառնարանում և փախուստի դիմեց։ Հետո Ռուսաստանի գաղտնի ծառայակիցը արթնացրեց Ալեքսին՝ ասելով, որ հայրն է կանչում, և տարան նրան անտառ։

Լսելով ԹիՋեյ-ի բղավոցը Մաքսը դուրս եկավ վանդակից օգնության հասնելու նրան։ Արդեն բոլորը հասկացել էին, որ Ալեքսը առևանգված է։ ԹիՋեյ-ը ասաց, որ Ալեքսը փորձանքի մեջ է։ Մաքսը կարողացավ բռնել ռուս գաղտնի ծառայութան աշխատակիցներին՝ ազատելով Ալեքսին։ Ռուսաստանի նախագահը հայտնեց իր ներողամտությունը և կրկին առաջարկեց գործարք կնքել։

  • Zane Austin՝ ԹիՋեյ Բենեթ
  • Francesca Capaldi՝ Ալեքսանդրա «Ալեքս» Բրագով
  • Lochlyn Munro՝ ԱՄՆ-ի նախագահ
  • Andrew Kavadas՝ Ռուսաստանի նախագահ
  • Reese Alexander՝ Գործակալ Թորն
  • Carrie Genzel՝ ԱՄՆ-ի առաջին տիկին
  • Bradley Stryker՝ շեֆ-խոհարար
  • Kathryn Kirkpatrick՝ FSB Օլգա
  • Bruce Blain՝ Ռուս խոհարար
  • Curtis Lum՝ Գործակալ Նելսոն

Տնային Մեդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի մայիսի 23-ին Warner Bros. Home Entertainment ընկերությունների կողմից[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]